ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ասում են

Ասում են
25.07.2022 | 07:17

Թուրքիան, Հայաստանի հետ բանակցությունների մեջ մտնելով, չի լուծում սահմանը բացելու կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խնդիր. դա երկրորդական է Թուրքիայի համար: Առաջնայինն այն է, որ կարողանա ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը համաձայնի ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ Արցախը լինելու է Ադրբեջանի տարածքում:

Ես կարծում եմ` ներկա փուլում Թուրքիան լուծում է այդ խնդիրը: Նրանք կփորձեն հնարավորինս երկարաձգել բանակցային գործընթացը, որպեսզի դա համընկնի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ, և համընթաց ճնշում գործադրեն Հայաստանի վրա:


Ռուբեն Սաֆրաստյան

Դիտվել է՝ 59890

Մեկնաբանություններ